ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հռոմի պապը աղոթում է Սիրիայի՝ քաղաքակրթության և կրոնների օրրանի խաղաղության համար

Հռոմի պապը աղոթում է Սիրիայի՝ քաղաքակրթության և կրոնների օրրանի խաղաղության համար
30.12.2013 | 13:58

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղերձ է հղել. նա երախտագիտություն է հայտնել պապին Սիրիայի ճգնաժամի նկատմամբ դրսևորած դիրքորոշման համար: Ասադը նշել է, որ ճգնաժամը կհաղթահարվի համազգային երկխոսությամբ սիրիական ղեկավարությամբ՝ առանց դրսի միջամտության և միայն սիրիացիները իրավունք ունեն իրենց ապագան որոշեել քվեատուփերի առաջ: Ասադն ընդգծել է, որ պատրաստ է մասնակցել Ժնևյան նոր կոնֆերանսին և ահաբեկչության դեմ պյքարը համարում է սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վճռական գործոն: Սիրիայի նախագահը նշել է, որ ահաբեկչության դադարեցման համար զինված խմբավորումներին աջակցող բոլոր պետությունները պետք է հրաժարվեն նրանց ռազմական, լոգիստիկ և որևէ այլ օգնություն տրամադրելուց: Սիրիայի կառավարությունը կատարում է քաղաքացիներին ահաբեկչական խմբերից պաշտպանելու իր պարտականությունները: Արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինոն նշել է, որ պապը ուշադիր հետևում է սիրիական իրադարձություններին և լրջորեն մտահագված է սիրիացի ժղովրդի տառապանքներով: Նա անհրաժեշտ համարում հակամարտությունը խաղաղ ճանապարհով հաղթահարել սիրիացիների երկխոսության միջոցով՝ առանց արտասահմանցիների միջամտության: Պարոլինոն Բաշար Ասադին է փոխանցել Հռոմի պապի բարեմաղթանքները՝ նա աղոթում է Սիրիայի՝ քաղաքակրթության և կրոնների օրրանի խաղաղության համար:

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ